«Հարավային Կովկասը չի պատկանում Թրամփին, որպեսզի այն վարձակալի։ Կովկասը աշխարհի ամենազգայուն աշխարհագրական տարածքներից մեկն է, և այս միջանցքը չի դառնա «Թրամփի միջանցք», այլ կվերածվի նրա վարձկանների գերեզմանի»,- հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին:               
 

Արտագաղթը ճամփորդություն չէ, դա քո նախկին «ես»-ի մահն է

Արտագաղթը ճամփորդություն չէ, դա քո նախկին «ես»-ի մահն է
04.08.2025 | 12:20

Դու նստած ես տարօրինակ մի սենյակում և նայում ես պատերին, որոնք երբեք քոնը չեն լինի։ Եվ հանկարծ հասկանում ես` ով եղել էիր, մնացել է այնտեղ, իսկ թե ով ես դառնալու, նա դեռ չի ծնվել։

Դու լուսանկարներում չկաս:

Ոչ ոք չի հիշում քո մանկությունը, քո ձայնը, քո կատակները։

Քո լեզուն հնչում է որպես «ակցենտ», դիպլոմներդ նման են թղթի կտորի, իսկ քո կյանքի փորձը նման է պատմության` ուրիշ մի կյանքից:

Եվ դու սկսում ես զրոյից` 30, 40, 50 տարեկանից։

Ձեռքերդ, որոնք ժամանակին նախագծեր էին պատրաստում, այժմ սպասք են լվանում:

Սիրտդ, որը մի ժամանակ սիրում էր ծանոթ փողոցները, այժմ իր կարոտը սպանում է GPS-ով:

Ամենասարսափելին փոքրիկի հարցն է.

«Իսկ ե՞րբ ենք վերադառնալու»:

Եվ ի պատասխան՝ լռություն, որովհետև «տունն» այլևս գոյություն չունի։ Կա միայն «այնտեղ» և «այստեղ»:

ՈՒ նրանց միջև դու ես։

Պատառոտված ես, հոգնած, բայց դեռ ողջ ես։

Գաղթականի տեսնելիս, մի հարցրու, թե ինչու է նա լռում։

Մի ասա` «Ուրախացեք հնարավորություններով»: Պարզապես իմացիր, որ Նա իր մեջ կրում է ամբողջ աշխարհը:

Աշխարհ, որը երբեք նույնը չի լինելու:

Սա թուլություն չէ։ Սա կոտրված սրտով ապրելու ուժ է: Եվ, այնուամենայնիվ, մենք կառուցում ենք մեր ապագան...

Արտագաղթը լավի ու վատի ընտրություն չէ։

Այն ընտրություն է անհնարինի և անհայտի միջև:

Նատալյա ԼԵԲԵԴԻ էջից

Փոխադրությունը`

Gev Naivo-ի

Դիտվել է՝ 1862

Մեկնաբանություններ